Գերմանիայի մայրաքաղաքում գտնվող զվարճանքների լքված Պլենտերվալդ այգին ինտերնետ աճուրդի է հանվել: Գերմանական մայրաքաղաքից 30 հա հարավ-արևելքում գտնվող այգին վաճառում են 1.62 միլիոն եվրոյով:
Ժամանակին Տրեպետ շրջանի այս այգին լի է եղել այցելուներով. գրում է Berliner Zeitung-ը: Հատկապես հայտնի է եղել 50 մետրանոց սատանայի անիվը, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքը: Այգին բացվել է 1969 թվականին և իր տեսակի մեջ միակն է եղել այդ քաղաքում:
Բայց ժամանակի հետ Բեռլինի բնակիչները գտել են հանգստի այլ վայրեր և 2001 թվականին այգու տնօրեն Նորբերտ Վիտտեն հայտարարել է լուծարման մասին: Պլենտերվալդի պարտքը հասնում է 20 միլիոն եվրոյի:
Ներկա պահին զվարճանքների այգին լքված է և համարվում է յուրօրինակ տեսարժան վայր լուսանկարիչների և պատմության սիրահարների շրջանում. հայտնում է Еuromag-ը: