eBay-ում որոշել են, որ Արևը չի կարելի վաճառել

Վիգո քաղաքի բնակչուհի  54-ամյա Մարիա Դյուրանը դատի է տվել խոշորագույն eBay ինտերնետային աճուրդի ներկայացուցիչներին: Կինը վրդովված է այն բանի համար, որ նրանք արգելել են իրեն իր կայքում վաճառի Արևի մասնաբաժիններ: Կինը փոխհատուցում է պահանջում  10 000 եվրոյի չափով:

Sun in Ebay
Մարիա Դյուրանը Արևը իր անունով է դարձրել տեղի նոտարի մոտ դեռևս 2010 թվականին: Դրանից հետո կինը արևի հատվածները աճուրդի է հանել eBay-ում: Դյուրանը բավականին մատչելի  գներ է սահմանել․ երկնային մարմնի մեկ քառակուսի մետրը ընդամենը մեկ եվրոյով: Սակայն ինտերնետ աճուրդի ղեկավարությունը նման առատաձեռնությունը չի գնահատել։

Sun in Ebay

Կնոջից վերցնելով իր լոտի համար նախատեսված փոխհատուցումը՝ eBay-ի ներկայացուցիչները շուտով սթափվել են և շտապ կերպով հեռացրել Արևը առևտրացանկից։ Իսպանուհու խոսքերով այն ժամանակահատվածում, երբ աստղի մասերը դրված են եղել վաճառքի, նա հասցրել է աշխատել 1 200 եվրո:
«Ցանկացած մարդ կարող է արևը գրանցել իր անունով, պարզապես ես առաջինն եմ դա արել: Ես լավ գիտեմ օրենքը և ոչինչ չեմ խախտել»,-հայտարարել է Դյուրանը:

You might also like