Բադալոնում սկսվել է նոր լողափնյա սեզոնը, որը ներկայացնում է մի շարք հաճելի անակնկալներ այցելուների համար: Հիմնական նորամուծություններից մեկը քաղաքի երկու լողափներում՝ Estacio-ում և Els Pescadors-ում պահատուփերի տեղադրումն է: Նոր ծառայությունը, որի արժեքը 1 եվրո է մեկ ժամվա համար կամ 3 եվրո մեկ օրվա համար, կտրամադրվի այցելուներին փոքրիկ արկղերի տեսքով, որտեղ նրանք կարող են պահել բոլոր թանկարժեք իրերը:Այս սեզոնի մյուս նորությունը Сосо լողափի տարածքում քորֆբոլ խաղի համար խաղահրապարակի կառուցումն է: Բացի դրանից, բարելավվել է նաև Barca Maria լողափի զուգարանային սենյակների ծառայության որակը, հեծանվակայանատեղի է տեղադրվել Pont del Petroli-ում: Ինչ վերաբերվում է լողափների մաքրությանը, ապա այն, ինչպես անցած տարի, կիրականացվի աշխատակիցների և հատուկ տեխնիկայի օգնությամբ: Ջրի նմուշ կվերցնեն ամեն շաբաթ չորս կետերում: