New Zealand ավիաընկերությունը, որը հայտնի է գովազդին ստեղծագործական և ոչ սովորական մոտեցմամբ, ուղևորներին հրավիրում է զարմանահրաշ ճանապարհորդության դեպի հոբբիթների երկիր: Քեյթ Բլանշետը էլֆյան արքայադուստր Գալադրիելի կերպարում, իրականացնելով բորտուղեկցորդուհու պարտականությունները, ողջունում է ուղևորներին և բացատրում վարքագծի կանոնները, որում նրան օգնում են «Հոբբիթ» ֆիլմի մյուս մասնակիցները:
Նորզելանդական ավիաընկերության մարքեթինգի մենեջեր Մայք Թոդը նշում է, որ այդ 4.5 րոպե տևողությամբ հոլովակը, գովազդային ծրագրի մի մասն է՝ նախքան «Հոբբիթ» ֆիլմի պրեմիերան, անսովոր ճանապարհորդություն, որը տեղի կունենա Վելլինգտոնում դեկտեմբերին: Նա նաև հույս է հայտնել, որ ընկերության մարքեթինգային ջանքերը նոր զբոսաշրջիկներ կբերի Նոր Զելանդիա: Օդում վարքագծի կանոնների բացատրությունը ձանձրալի և անհետաքրքիր է, որը գրեթե ոչ ոք չի լսում: Շնորհիվ Պիտեր Ջեքսոնի ջանքերի՝ այն վերածվում է զարմանահրաշ և հետաքրքիր հեքիաթի:
Ստանդարտ ընթացակարգերը, էլֆերի և թզուկների ներկայացմամբ, ժպիտ են առաջացնում և բարձրացնում բոլորի տրամադրությունը ողջ թռիչքի ընթացքում: