Ուղևորների մեծամասնությունը նախընտրում է ինքնաթիռում զբաղվել ինչ-որ ժամանցային զբաղմունքով, սակայն Virgin America ավիաընկերության ղեկավարությունը առաջարկում է իր հաճախորդներին ժամանակը օգտակար ծախսել և քվեարկել ԱՄՆ-ի ապագա նախագահի համար։
Արդեն մի քանի տարի շարունակ Virgin America-ն համագործակցում է «Rock the Vote» ոչ առևտրային կազմակերպության հետ, որի նպատակը երիտասարդ ընտրողներին խրախուսելն է։ Երկրի նոր նախագահի ընտրությունները կկայանան 2016 թվականի նոյեմբերին։ Երիտասարդ ընտրողների ուշադրությունը այդ կարևոր իրադարձության վրա գրավելու նպատակով ավիաընկերության ղեկավարությունը ներդրել է քվեարկության ծառայությունը՝ ինքնաթիռում անվճար WiFi-հասանելիության օգնությամբ։
Ավելի վաղ Virgin America-ն նաև համագործակցություն էր սկսել Netflix ֆիլմերի մատակարարի հետ, այդ պատճառով ԱՄՆ նախագահի պաշտոնի համար թեկնածուների թվում կլինի նաև Ֆրենկ Անդերվուդը՝ «Քարտերի տնակ» սերիալի հերոսը։