Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությունը, որը հայտնի է իր անսովոր գովազդային ակցիաներով, պատմել է յուրօրինակ օդանավի մասին: Airbus A320-ի հատակը ամբողջովին թափանցիկ է. ուղևորները կտեսնեն այն ամենը, ինչի վրայով թռչում են, և նրանք այլևս կարիք չեն ունենա տեղ զբաղեցնել պատուհանների մոտ: Դեռևս զարմանալի ինքնաթիռը չվերթի դուրս չի եկել: Այն նորացնում են և ավանդական հատակը փոխում հատուկ ավիացիոն ապակիով: Ընկերությունը հանգստացնում է չափազանց զգուշավոր ուղևորներին. նյութը ամուր է, ճաքերն ու վնասվածքները նրան չեն սպառնում: Թեև թափանցիկ հատակը պահանջել է բավականին շատ ծախս և ջանք: Այսպիսով, դրա համար ստիպված են եղել այլ հատված տեղափոխել տեխնիկական մասերը. սովորաբար դրանք գտնվում են ինքնաթիռի ներքևի մասում: Ասում են, որ թափանցիկ ինքնաթիռը առաջին թռիչքը կկատարի Լոնդոնից Էդինբուրգ, բայց հետագայում այն կօգտագործվի այլ չվերթներում ևս: