Շոտլանդիայի ափի փոքրիկ կղզյակում կկառուցեն հասարակական զուգարան 50 հազար ֆունտ արժողությամբ (80000 դոլար): Հանդա կղզու զուգարանի շինարարությունը կհովանավորի Շոտլանդիայի վայրի բնության պաշտպանության բարեգործական ֆոնդը: Կազմակերպությունը մտադիր է ստեղծել սանիտարական հանգույց թռչունների սիրահարների համար, ովքեր կղզի են գալիս գարնանը և ամռանը բազմատեսակ թռչունների ուսումնասիրման համար: Ըսկ կազմակերպության ըվյալների` կղզում բնակվում են մեծ քանակությամբ թռչուններ (ավելի քան 100 հազար: Ամեն տարի նրանցով հիանալու գալիս շուրջ 6 հազար «Բերդվոտչերներ»: Birdwatching-ը ավանդական հոբբի է, որը տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրների և Ամերիկայի ժողովրդի մոտ:
Հաղորդվել է, որ զուգարանի արժեքի մեջ է մտնում երկումետրանոց հիմքը, ինչը խցիկը դարձնում է կայուն նույնիսկ փոթորկոտ քամիների դեպքում: Կղզին չունի ջրային համակարգ, այդ պատճառով զուգարանի այցելուները ստիպված կլինե ձեռքերը լվանալ թեփով: Զուգարանը կմաքրվի երկու տարին մեկ անգամ: Հանդայում արդեն կա մի փոքրիկ խրճիթ զուգարանակոնքով, որը սակայն տարվա տաք եղանակին չի կարողանում դիմակայել զբոսաշրջիկների և բնության սիրահարների հոսքին: Հանդան կղզի է 300 հեկտար ընդհանուր տարածքով` տեղակայված Շոտլանդիայի արևմտյան ափին: Անցյալում այստեղ ապրել են մի քանի տասնյակ մարդիկ, սակայն 1848 թվականին նրանք վատ բերքի պատճառռով տեղափոխվել են Շոտլանդիա: Այս կղզին հայտնի է նրանով, որ այստեղ է առաջացել ժայռամագլցում հոբբին և սպորտաձևը. 1876 թվականին երեք անգլիացի բարձրացել են Great Stac-ի ամենաբարձր գագաթը: