Երեկ Մեծ Բրիտանիայում 2100 աշակերտներ ու ուսուցիչներ միասին ստեղծել են մարդկանցով կազմված Օլիմպիական խաղերի՝ աշխարհում ամենամեծ սիմվոլը:
Daily Mail-ը գրում է, որ աշակերտներն ու դպրոցական անձնակազմը կրում էին այնպիսի հագուստ, որոնք համպատասխանեին դեղին, սև, կարմիր, կանաչ և կապույտ օղակների գույներին:
Լոնդոնում կազմված օլիմպիական կենդանի սիմվոլը լուսանկարվել է ուղղաթիռից: Օլիմպիական սիմվոլը կազմողների ջանքերը գնահատվել են և նրանք գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում, որտեղ և նրանք հայտնվել են աշխարահում ամենամեծ Օլիմպիական խաղերի կենդանի սիմվոլը ստեղծելու համար: Նրանք գերազանցել են նախորդ ռեկորդը, որի գրանցման համար օղակների ստեղծմանը մասնակցել էր 1900 մարդ: