ՄՕԿ-ի (ՄԻջազգային Օլիմպիական Կոմիտե) մարքեթինգային և հեռուստատեսային ծառայությունների տնօրեն ֆիննացի Տիմո Լյումեն պատասխանել է այն հարցին, թե ինչի հաշվին ամերիկյան NBC ընկերությանը հաջողվեց հաղթել 2014թ․ Սոչիի, 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյի, 2018թ. Փհենչհանի, ինպես նաև 2020թ․-ին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի հեռուստահեռարձակման իրավունքների ձեռքբերման մրցույթում։
[..ad..] Երևանում բացվել է Հայաստանի Օլիմպիական Հավաքականի պաշտոնական գործընկեր «Ֆորվարդ» սպորտային հագուստի վաճառասրահը: Մանրամասն…
«ՄՕԿ-ը այդ որոշումը կայացրեց2011թ.-ին։ Գործարքի արժեքը կազմել է 4,39 մլրդ., այն դեպքում, երբ FOX-ը առաջարկել էր ընդամենը 3,4 մլրդ., իսկ ESPN-ը Սոչիում և Ռիո Դե Ժանեյրոում կայանալիք խաղերի ցուցադրման համար առաջարկել էր 1,4 մլրդ.։ NBC-ն 1992թ.-ից ՄՕԿ-ի գործընկերն է և մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը։ Այս պայմանագիրն աշխարհում տիրող ֆինանսական ճգնաժամի պայմաններում մեզ հնարավորություն տվեց ոտքերի վրա ամուր կանգնել և մինչև տանսամյակի վերջ ապահովել ողջ Օլիմպիական շարժման ֆինանսական կայունությունը։
Ուզում եմ նշել, որ հեռուստատեսային շուկան 1990թ.-ի առաջին կեսի համեմատ շատ է փոխվել։ Հայտնվել են նորանոր խաղացողներ։ Մենք պետք է փաստենք, որ բաց ենք նոր առաջարկների համար և համաձայն ենք համագործակցել բոլորի հետ, ով դրանում հետաքրքրված կլինի։
Վերջին ժամանակներս մեծ զարգացում են ապրել ինտերնետ-հեռարձակման տեխնոլոգիաները։ Մարդիկ այժմ հեռարձակումները նախընտրում են դիտել ոչ թե հեռուստացույցով, այլ իրենց համակարգիչներով։ Մենք ակտիվ աշխատում ենք տվյալ ուղղությամբ՝ հասկանալով դրա նշանակությունը և հեռանկարները։
Չափազանց կարևոր է կարողանալ գուշակել համաշխարհային տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները։ Օրինակ, հայնտի է, որ շուտով մեծ տարածում են ստանալու iPad-երը։ Ճիշտ է, դեռ նրանց վաճառքները համաշխարհային ցուցանիշներով այնքան էլ մեծ չեն, սակայն անզեն աչքով էլ նկատելի է, որ վաճառքի ցուցանիշները արդեն իսկ կտրուկ աճում են։ Այդ պատճառով էլ մենք արդեն սկսել ենք զարգացնել տարբեր հավելվածներ նախատեսված այս սարքերում օգտագործման համար։
Մեր կազմակերպությունը հայտնի է իր հարուստ ավանդույթներով և զգուշորեն է վարվում անցյալում ունեցած ձեռքբերումների հետ, սակայն ժամանակի հետ քայլելը և ժամանակակից իմիջը օլիմպիական շարժման հիմնական խնդիրներից և նպատակներից է»,-այսպես է կարծում Լյումեն: / sportarmenia.com