Օլիմպիական կրակը կբոցավառվի Հին Օլիմպիայում

Հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կբոցավառվի այսօր, մայիսի 10-ին Հունաստանում՝ Հին Օլիմպիայում:

Արարողությանը ներկա կլինեն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեբաստիան Կոեն:

Հայելու միջոցով արեւի ճառագայթներից ստացած կրակի փոխանցումավազքը կսկսի 2011թ. լողի աշխարհի չեմպիոն հույն Սպիրոս Յանիոտիսը: Հունաստանի տարածքում ութ օրվա ընթացքում ջահակիրները կանցնեն 2900 կմ: Մայիսի 17-ին Աթենքի պատմական Օլիմպիական ստադիոնում կրակը կստանան Լոնդոնի Խաղերի կազմակերպիչները, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը: / sport.news.am

 

You might also like