«Oliverуs Travels»-ը անամպ երկինք կապահովի հարսանեկան արարողության ժամանակ

Հանգստի ժամանակ հարսանեկան միջոցառումը շատ զույգերի մոտ համարվում է երազանք: Սակայն անբարենպաստ եղանակային պայմանները հաճախ կարող են ազդել այդ երազանքի իրականացման վրա: Բրիտանական զբոսաշրջային ընկերությունը պատրաստ է լուծել այդ խնդիրը՝ խոստանալով իր հաճախորդներին իդեալական պայմաններ հարսանիքի անցկացման համար:

Wedding

Բրիտանական «Oliverуs Travels» տուրօպերատորը նոր էքսկլյուզիվ ծառայություն է ներկայացրել, որի արժեքը 200 հազար դոլար է: Ընկերությունը իր հաճախորդներին է ներկայացնում իդեալական ցանկալի եղանակ: Նման ծառայության իրականացման համար «Oliverуs Travels»-ը համագործակցում է մթնոլորտային գործընթացների վրա ազդող նյութեր արտադրողների և օդաչուների հետ:

Wedding

Հարսանիքից  3 շաբաթ առաջ հաճախորդները պետք է զգուցշացնեն ընկերության աշխատակիցներին հարսանեկան միջոցառման կոնկրետ ամսաթիվը և անցկացման վայրը: Նման պրակտիկան հայտնի է աշխարհի շատ երկրներում դեռևս սկսած 1940-ական թվականներից, օրինակ՝ Մոսկվայի բնակիչները ամեն տարի ականատես են լինում եղանակի ղեկավարման պրոցեսին: Ամպերի ցրումը համարվում է էկոլոգիապես անվտանգ գործողություն:

You might also like