Քաղաք Ստեփանակերտ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) մայրաքաղաքն է: Բնակչությունը մոտ 50.000 մարդ է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումյանի պատվին։
Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին` Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։
Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը (1926 թ.), երկրորդը` Ն. Սլոբոտյանիկը (1938 թ.), երրորդը` Բ. Դադաշյանը (1968 թ.)։ Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագիծը։
Հին ու նոր Ստեփանակերտ.
Ստալինի Հրապարակը
Նույն հրապարակի կողքին` այսօր «Պյատաչոկ» պուրակը
Ստեփանակերտի փողոցներով…
Ստեփանակերտի փողոցներն այսօր…
Ստեփան Շահումյան
Ժամանակակից բիզնես-կենտրոն Ստեփանակերտում
Ստեփանակերտի կենտրոնական փոստի շենքը
Մարզի վարչական ղեկավարման շենքը (Облисполком)
Ստեփանակերտի «Ռոսիա» կինոթատրոնը
Արցախի Պետական Համալսարանի շենքը, 2011
Տվյալները` Wikipedia ազատ հանրագիտարանից, լուսանկարները` Հին Ստեփանակերտ ալբոմից և EnjoyArmenia.com – Artsakh. Shushi & Stepanakert ֆոտո-պատմությունից