Վանկուվերում մեկնարկել են Forbidden City անունը կրող շրջագայությունները, որոնք կոչված են զբոսաշրջիկներին տեղափոխել չոր օրենքի ժամանակաշրջան, որը տիրել է Կանադայում 1917-ից 1922 թվականներին: Մասնակիցներին կառաջարկեն զինվել գրիչներով, նոթատետրերով և տեսախցիկներով և խուզարկուի դեր կատարել՝ հետևելով գիդին:
Երկուժամյա շրջագայության ընթացքում զբոսաշրջիկները կտեսնեն շենքը, որտեղ տեղավորվել են գաղտնի հասարակությունները, և Վանկուվերի գաղտնի բարերը, կծանոթանան քաղաքի գլխավոր մաքսանենգների և հանցագործների պատմությանը: Մասնակիցներին կառաջարկեն անցնել 20-ական թվականների հանցավոր հեղինակության՝ Ջո Սելոնի և անօրինական ալկոհոլի գլխավոր մատակարարի՝ Չանգ Տոյայի հետքերով:
Գիդը նաև զբոսաշրջիկներին կներկայացնի հակաալկոհոլային ակտիվիստների պատմությունը և կցուցադրի նրանց աշխատավայրերը: Տուրեր տեղի կունենան չորեքշաբթի և կիրակի օրերին ժամը 18:30-ին, և կարժենան 22 կանադական դոլար ($ 21 դոլար՝ մեկ անձի համար):