2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ անվրեպ կանխագուշակություններով հայտնի դարձած ութոտնուկ Պաուլի հարազատ եղբայրը իր գուշակություններով հանդես կգա EURO-2012-ի ընթացքում:
Ութոտնուկի ծառայություններին կդիմի Պորտուգալիայի հավաքականը, որը խմբային փուլի հանդիպումներն անցկացնելու է Լվովում եւ Խարկովում: Ութոտնուկը գտնվում է Պորտուի «Sea Life» ծովային կենտրոնում: Գերմանիայի Օբերհազուն քաղաքից տեղափոխված ութոտնուկը մինչեւ տարեվերջ կմասնակցի «Պաուլամանիա» ներկայացմանը:
Հիշեցնենք, որ ութոտնուկ Պաուլն առնաց սխալի գուշակել էր Գերմանիայի հավաքականի բոլոր հանդիպումների արդյունքները, նաեւ եզրափակիչի հաղթողին: Աշխարհի առաջնությունի ավարտից հետոՊաուլը սատկեց:
Նոր գուշակի առաջին փորձությունը կլինի հունիսի 9-ին, երբ Պորտուգալիան Եվրո-2012-ի խմբային փուլում կհանդիպի Գերմանիայի հետ: Հունիսի 12-ին պորտուգալացիների մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը, իսկ հունիսի 16-ին` Հոլանդիան: