Skyscanner-ը պարզել է, որ ուղևորների մեծամասնությունը, ովքեր ճանապարհորդում են ինքանթիռով, կողմ են «քաշի հարկին»: Աշխարհի բոլոր երկրներից հարցված ճանապարհորդների 59%-ը հայտարարել է, որ ծանր կշռող ուղևորները պետք է տոսմի համար ավել վճարեն: Samoa Air-ը արդեն կիրառում է այս կարգախոսը գործնականում՝ հանդիսանալով աշխարհում առաջին ավիաընկերությունը, որի սակագնային սանդղակը անմիջականորեն կախված է ուղևորի քաշից:
Սակայն ճանապարհորդների 41%-ը նման մոտեցումը համարում են խտրական: Skyscanner-ի ներկայացուցիչները նշում են, որ այսպես կոչված «քաշի համար հարկը» շատ զգայուն խնդիր է ավիաընկերությունների համար, որոնք ակնհայտորեն չեն ցանկանա վիրավորել իրենց գեր ուղևորներին: Որոնման համակարգի ներկայացուցիչները՝ իրենք էլ զարմացել են, թե որքան շատ օգտատերեր են համաձայնել այս համակարգին և ողջունում են տոմսերի գնի տարբերակված մոտեցումը՝ կախված ուղևորի քաշից: