Բուլղարիայի հայտնի Բուրգաս հանգստավայրի ադմինիստրացիան և մի շարք բուլղարական ԶԼՄ-ներ նամակներ են ստացել լողափերում թոփլես և նուդիստ մարդկանց մուտքը արգելելու պահանջով: Խնդրագրի տակ ստորագրել են քրիստոնեական երեք` կաթոլիկ, ուղղափառ և բողոքական ուղղությունների հոգևորականները. հայտնում է Blackseanews.net-ը:
Եկեղեցու ներկայացուցիչները, որոնք պահանջում են լողափում վարքագծի կանոնների խստացում, բացատրում են. «Եթե լողափը հասարակական վայր է, ապա չի կարելի այնտեղ ցուցադրել «ամոթալի տեղերը»: Նրանց կարծիքով` խախտողներին պետք է տուգանել: Իրենց ճշմարտացիությունը ապացուցելու համար նրանք օրինակ են բերում հասարակական վայրերում էրոտիկայի և պոռնոգրաֆիայի հեռարձակման իրավական արգելքը: Հոգևորականները պահանջում են, որ վարքագծի կանոններում հստակ նկարագրվի լողափային զգեստի ձևը, որը պետք է օգտագործեն հանգստացողները: