ԱՄՆ Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքի ոստիկանությունը սպառնացել է տուգանել բնակարանների մաքրման աշխատանքներ իրականացնող ընկերությանն ու նրա աշխատակիցներին, եթե վերջիններս պատվիրատուի բնակարանում շրջեն մերկ կամ ներքնազգեստով:
Ինչպես հաղորդում է տեխասյան KCBD-TV հեռուստաալիքը, իրավապահ մարմինները կարծում են, որ գործակալության աշխատանքը կրում է սեքսուալ ուղղվածություն, և այդ պատճառով ընկերությունը պետք է ստանա ինտիմ ծառայություններ մատուցելու իրավունք:
Ընկերության տիրուհին, որը մերկ կամ կիսամերկ հավաքարարների է ուղարկում պատվիրատուների բնակարաններ` մաքրություն հաստատելու նպատակով, հայտարարել է, որ իր բիզնեսն առնչություն չունի սեքսուալ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ: Կնոջ խոսքով` հավաքարարները հաճախորդների հետ կապեր չեն հաստատում:
Պատվիրատուի պահանջով աղջիկը կարող է մաքրություն անել ինչպես մերկ, այնպես էլ թոփլես կամ միայն ներքնազգեստով: Այն դեպքում, եթե պատվիրատուն պահանջի սեքսուալ ծառայություններ, ապա հավաքարարին օգնության կգա անվտանգության աշխատակիցը:
Նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերություններ, բացի ԱՄՆ-ից, կան նաև Չեխիայում ու Ավստրալիայում: / 1in.am