Հետաքրքիր և անսովոր փաստեր Իսպանիայի մասին (Մաս 3)

Հենց իսպանացիներն են Եվրոպա բերել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լոլիկը, կարտոֆիլը, ավոկադոն, ծխախոտը, կակաոն: Ինչպես նաև, Իսպանիան  Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ  բանան է  աճում: 

Շատ հայտնի նկարիչներ ծնունդով Իսպանիայից են, օրինակ` Պաբլո Պիկասսոն, Սալվադոր Դալին, Ժոան Միրոն, Դիեգո Վելասկեսը և  Ֆրանցիսկո Գոյան, հանրահայտ ճարտարապետ քանդակագործ Անտոնիո Գաուդին, որը ևս ծնունդով Իսպանիայից է: Իսպանիան աշխարհին է նվիրել  մեծ թվով արվեստի վարպետներ:

Flamenco

Հայտնի իսպանական պարային ժանր է ֆլամենկոն: Այն բնորոշվում է արագ շարժումներով և խճճված քայլերով: Բազմաթիվ զբոսաշրջիկների կարծիքով` ֆլամենկո պարը Իսպանիայի ոգին է:  Իսկ ահա շատ իսպանացիներ այդպես չեն համարում: Յուրաքանչյուր իսպանական տարածաշրջանում այդ ոգին բացահայտվում է անկրկնելիորեն. արագոնացիների մոտ  խոտեն է, բասկերի մոտ բոլերոն, կաստիլացիների մոտ` սեգիդելեն: Բայց հենց տաք Անդալուզիայում է առաջացել Իսպանիայի խորհրդանիշ համարվող արվեստը: Եթե անգամ դուք չեք հասկանում ոչ մի բառ, ապա կատարողների էմոցիաները անպայման հասկանալի կլինեն: Ուրախությունը, հուսահատությունը, ատելությունը, սերը` դրանք կարող են զգալ յուրաքանչյուր ոք:

Spain

Ֆլամենկոն  Հարավային Իսպանիայի` Անդալուզիայի երգն ու պարն է: Իր ծագմամբ  այդ երաժշտապարային ոճը պարտական է գնչուներին: XV դարում նրանք Արևելքից եկել են Իսպանիա և իրենց հետ բերել  իրենց երաժշտությունը և պարը`  բյուզանդական, արաբական և հրեական մոտիվներով: Ասում են, որ ֆլամենկոն դա ապրելակերպ է, էմոցիաների արտահայտում` ինչպես դրական, այնպես էլ բացասական: Ֆլամենկոյի   էությունը երգն է: Սովորաբար  ֆլամենկո երգում են սուր, կոշտ ձայնով տղամարդիկ: Այդ երգերում արտահայտվում են խորը, մութ մարդկային էմոցիաները` վիշտ ու տառապանք: Երգին անմիջապես շարունակում է ֆլամենկո պարը, որը արտահայտում է նույն էմոցիաները, ինչը որ երգի բառերն են: Կատարողի ոտքերը, ձեռքերը և ողջ մարմինը  գտնվում են մշտական շարժման մեջ, բայց նա հիմնականում մնում է նույն վայրում: Ռիթմը ընդգծվում է յուրահատուկ շեշտադրումներով: Մեր օրերում ֆլամենկոն  զգալիորեն լրացվում է անհաղթահարելի թեմաներով և պարերը վերածվում են թատերական ներկայացումների արհեստավարժ պարւհիների  և կատարողների մասնակցությամբ: Բայց  կրքի, խստության առումով հենց ֆլամենկոյի արվեստն են մոտ համարում ցլամարտին:

Երբեք մի հետաձգիր վաղվան այն, ինչը կարելի է անել այսօր: Հետաքրքիր ֆաստ է այն, որ իսպանացիների մոտ դա հակառակ բնույթն է կրում: Շատ հաճախ «երբ» հարցին կարող եք լսել հետևյալ պատասխանը «մանյանա», որն էլ նշանակում է վաղը: Դա նրանց մոտ կախարդական բառ է: Նրանք իրենց բոլորից շատ են սիրում:

Gitar

XVI դարերում Իսպանիայում  հայտնաբերվել է հինգլարային  կիթառը, երբ ինչ-որ մեկը չորս լարային կիթառին ավելացրել է հինգերորդը: Այդ օրվանից հինգ լարային կիթառը համարվում է իսպանական:

Տասնութերորդ դարում Անդալուզիայում հայտնագործվում է  վեց լարանի կիթառը և այդ պահից սկսվում է իր հաղթական երթը երկրներով և աշխարհամասերով: Եվ հենց այդպիսի վեց լարային ձևով էլ այն մինչև այժմ գոյություն ունի: Կիթառի երաժշտական հնարավորությունները այնքան մեծ են, որ այն դարձել է աշխարհում ամենասիրելի երաժշտական գործիքներից  մեկը: Բայց հենց իսպանացիններն են կիթառի արվեստը հասցրել կատարելության:

Tomatina

Իսպանական տարօրինակ տոներից ամենահայտնին  լոլիկներով ճակատամարտն է կամ տոմատինոն: 1945 թվականին իսպանական Բունոլ քաղաքում դիմակահանդեսի ժամանակ երկու ընկեր են վիճել: Բարկացած ժամանակ նրանք սկսել են իրար վրա նետել լոլիկներ: Ահա այդպես է ծնվել այդ տոնը:

Շարունակելի…

Կարդացեք նաև առաջին և երկրորդ մասերը:

You might also like