Չինական Մեծ Պատի մի հատվածը կտրամադրվի հատուկ գրաֆիտիի համար՝ հույսով, որ տեսարժան վայրի այցելուները իրենց ինքնագրերը չեն թողնի պատի մյուս հատվածներին: Տեսարժան վայր այցելող զբոսաշրջիկները հաճախ են պատի վրա թողնում իրենց ինքնագրերը՝ փորագրելով իրենց անունները հնագույն քարերի վրա:
Համաձայն չինական լրատվամիջոցների՝ №5 աշտարակը հայտնի վայր է դարձել անգլերեն մեկնաբանությունների համար: Սրան վերջ տալու համար չինական կառավարությունը որոշել է տեղ հատկացնել №14 աշտարակի հատվածում:
Նախատեսվում է, որ այդ նպատակի համար կհատկացվի ևս երկու հատված №5 և №10 աշտարակների մոտ. գրում է The Telegraf-ը: