Աշխարհում առաջին ռակետը պատրաստվում է Լազուրյան ափում սեփական ռեստորանի բացմանը։ Ակնկալվում է, որ Նովակ Ջոկովիչի հաստատությունը կընդունի առաջին հյուրերին արդեն մի քանի շաբաթ անց։
Հայտնի սերբ թենիսիստը, ով ապրում է Մոնակոյում, վստահ է, որ կորտում իր հաջողության գաղտնիքը թաքնված է առողջ սննդի մեջ։ Մարզիկի կարիերայի համար Ջոկովիչը հրաժարվել է կաթնամթերքից և գլյուտենից, որից հետո կարողացել է նվաճել թենիսային վարկանիշային աղյուսակի գագաթը։
Դիետիկ սնունդի հանդեպ սերը մարզիկն ու իր կինը արտահայտել են նոր Eqvita ռեստորանում։ «Մեր հարազատները, գործընկերներն ու ընկերները արդեն այցելել են մեր նոր ռեստորան, իսկ մի քանի շաբաթ անց մենք կհրավիրենք բոլորին այցելել Մոնակոյում գտնվող մեր հաստատությունը», —Ջոկովիչի խոսքերը մեջբերել է թենիսիստի ֆան ակումբը։