Փարիզում սկսվել են տոնակատարությունները՝ նվիրված նրա ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի հոբելյանին. 2013 թվականին լրանում է Նոտր Դամ տաճարի 850-ամյակը: Մի շարք միջոցառումներ, նվիրված այս իրադարձությանը, մեկնարկել են դեկտեմբերի 12-ին: Այդ օրը տեղի ունեցավ տոնական պատարագ, որի հեռարձակումը կարելի էր տեսնել փողոցներում տեղակայված երկու հսկա էկրաններին: Տոնակատարությունները կշարունակվեն ամբողջ տարի՝ մինչև 2013 թվականի նոյեմբերի 24-ը:
Ծրագրում են գիտական համաժողովներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, երգեհոնային երաժշտության փառատոններ: Տաճարի կառուցման առաջին քարը դրվել է 1163 թվականին, իսկ աշխատանքները շարունակվել են մինչև 1345 թվականը: 1804 թվականին տաճարն այնքան է խարխլվել, որո որոշվել է այն քանդել: Այդ ժամանակ ճարտարապետական գոհարը փրկելու համար Վիկտոր Հյուգոն գրեց իր հայտնի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, որը հետաքրքրություն առաջացրեց հասարակության մեջ շենքի նկատմամբ, որի շնորհիվ էլ գումար հավաքվեց այն վերականգնելու համար:
Այսօր Նոտր Դամը գործող տաճար է, որտեղ անցկացվում են պատարագներ, ինչպես նաև՝ ուխտագնացության վայր աշխարհի զբոսաշրջիկների համար: Շինության վերևում կա դիտահրապարակ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Փարիզի բնապատկերները (Նյութը՝ НТВ և Paris-week-end.blogspot.ru):