Նորվեգիա. Օսլո` ամենաթանկարժեք քաղաքն աշխարհում

ЕСА International  խորհրդատվական գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք քաղաքների ցանկը: Առաջին անգամ երեք տարվա  ընթացքում Տոկիոն զիջել է առաջին տեղը և հայտնվել վեցերորդ տեղում: Թանկության առաջատար է դարձել Նորվեգիայի Օսլո քաղաքը: ЕСА-ն տարեկան երկու անգամ ստուգում է նվազագույն աշխատավարձի արժեքը` համեմատելով սպառողական զամբյուղի և ապրանքների ու ծառայությունների գների հետ աշխարհի ավելի քան 400 քաղաքներում: Համաձայն վերջին ուսումնասիրության` Օսլոն ճանաչվել է Եվրոպայի  ամենաթանկարժեք քաղաքը, իսկ ամենամատչելին` Մոլդովայի Քիշնևը. Մոլդովայի մայրաքաղաքը հայտնվել է ցանկի 225-րդ  տեղում: Մոսկվան զբաղեցրել է հինգերորդ տեղը, իսկ ECA-ի փորձագետների հաշվարկներով` վերջին տարում սպառողական զամբյուղի գինը աճել է 10%-ով: Արդյունքում Ռուսաստանի մայրաքաղաքը ցանկում13-րդ տեղից բարձրացել է մինչև 5-րդ տեղ, իսկ Սանկտ Պետերբուրգը`  51-ից  32-ը: Բայց ամենամեծ թռիչքը գրանցել է Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբան. այն 45-րդ տեղից հայտնվել է 4-րդ տեղում:

Oslo-Norway

Աշխարհի ամենաթանկարժեք քաղաքների Թոփ 10-ը.

1. Օսլո, Նորվեգիա
2. Լուանդա, Անգոլա
3. Ստավանգեր, Նորվեգիա
4. Ջուբա, Հարավային Սուդան
5. Մոսկվա, Ռուսաստան
6. Տոկիո, Ճապոնիա
7. Ցյուրիխ, Շվեյցարիա
8. Ժնև, Շվեյցարիա
9. Բազել, Շվեյցարիա
10. Բեռն, Շվեյցարիա

Oslo

You might also like