Օսլոյի հրապարակում` քաղաքապետարանի առջև, նոյեմբերի 26-ին կբացվի ամանորյա տանավաճառը: Նորվեգիայում ձմռանը մութը շատ շուտ է ընկնում, բայց դա ունի իր առավելությունը.լույսերով զարդարված նորվեգական մայրաքաղաքի կենտրոնը դառնում է հեքիաթային: Ինչպես նաև նորվեգացիները իրենց բնակարանների պատուհանները զարդարելու ավանդույթ ունեն:
Զարդարում են փաթիլներով, ապակե ուլունքներով և կաթիլներով, որն էլ շատ գեղեցիկ է նայվում: Տոնավաճառում վաճառում են ավանդական նվերներ և հուշանվերներ: Օրինակ` նորվեգական տաք գործած բլուզկաներ, զարդեր, ժողովրդական վարպետների ձեռքով պատրաստված փայտե և մորթե ստեղծագործություններ:
Ինչպես նաև հրապարակում տեղադրված կլինի մեծ սաամական վրան, որտեղ հյուրերին կառաջարկվի նորվեգական Լապլանդիայից բերված հուշանվերներ: Տոնավաճառում ամենուրեք բուրում է կոճապղպեղով պատրաստված բլիթների անուշ բույրը: Որպեսզի ժողովուրդը չմրսի, հենց բաց երկնքի տակ կառուցված են բուխարիներ, որոնց կողքին դրված են նստարաններ, որտեղ տաքանում են, խմում են, ուրախանում են ամանորյա մթնոլորտով: