Օսլոյի բյուրոկրատները այս տարի ցանկանում են վերջ դնել Լոնդոնի Թրաֆալգար հրապարակ տոնածառ ուղարկելու 60-ամյա ավանդույթին: Տոնածառը առաջին անգամ Նորվեգիայից Բրիտանիա է ուղարկվել 1947 թվականին՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բրիտանացի ժողովրդի օգնության համար երախտագիտության նշան:
Օսլոյի քարտուղարությունը պատրաստել է քննարկման փաստաթուղթ, որտեղ առաջարկվում է վերացնել Բրիտանիա տոնածառ ուղարկելու ավանդույթը. գրում է The Local-ը: Փաստաթղթում ասվում է, որ ժամանակի ընթացքում ավանդույթը կորցրել է իր արժեքը, և պետք է այն վերացնել:
Բայց, ամենայն հավանականությամբ, խնդիրը հնացած ավանդույթը չէ: Բրիտանիա տոնածառ ուղարկելու արժեքը կազմում է 128 000 կրոն (21 000 դոլար): Քարտուղարությունը նախատեսում է խնայել այդ գումարները քաղաքի կարիքների համար: