The Economist ամսագիրը թողարկել է Բիգ Մակի հերթական ինդեքսը: 2014 թվականի հունվարին Նորվեգիան գերազանցել է Մակդոնալդի ապրանքների գների առաջատարին` զբաղեցնելով առաջին տեղը: Բիգ Մակը սկանդինավյան երկրում արժե, ամսագրի տվյալներով, 7.8 դոլար: Երկրորդ տեղում Վենեսուելան է, որտեղ սովորական ամերիկյան արագ սննդի արժեքը կազմում է 7.15 դոլար, իսկ երրորդ տեղում Շվեյցարիան է` 7.14 դոլարով: Հայտնի բուտերբրոտի լավագույն գինը Հնդկաստանում է` 1.54 դոլար, իսկ նրան հաջորդում են ՀԱՀ-ը` 2.16, Մալայզիան` 2.23 և Ուկրաինան` 2.27: Ռուսաստանը ամենամաչելի Բիգ Մակերի ցանկում զբաղեցնում է 8-րդ տեղը` 2.62 դոլար` հաջորդելով Եգիպտոսին, որտեղ ամերիկյան ֆաստ ֆուդի արժեքը 2.43 դոլար է: ԵՄ-ում Բիգ Մակի միջին գինը 4.96 դոլար է:
Ամենամատչելի Բիգ Մակերի Թոփ-10-ը.
1. Հնդկաստան` 1.54
2. ՀԱՀ` 2.16
3. Մալայզիա` 2.23
4. Ուկրաինա` 2.27
5. Ինդոնեզիա` 2.30
6. Հոնգկոնգ` 2.32
7. Եգիպտոս` 2.43
8. Ռուսաստան` 2.62
9. Թայվան` 2.62
10. Շրի Լանկա` 2.68:
Ամենաթանկարժեք Բիգ Մակերի Թոփ-10-ը.
1. Նորվեգիա` 7.80
2. Վենեսուելա` 7.15
3. Շվեյցարիա` 7.14
4. Շվեդիա` 6.29
5. Ֆինլանդիա` 5.56
6. Բելգիա` 5.36
7. Բրազիլիա` 5.25
8. Իտալիա` 5.22
9. Դանիա` 5.18
10.Ֆրանսիա` 5.15: