«Ոչխարների աչքերով» նորվեգական գեղեցկությունը տեսնել հնարավոր է նոր օնլայն ակցիայի՝ #sheepwithaview-ի միջոցով։
Ամեն տարի Նորվեգիայում ազատ են թողնում ավելի քան երկու միլիոն ոչխարի, որոնք շրջում են կանաչապատ լանջերում, արածում, ազատ տեղաշարժվում խիտ անտառներով և գեղատեսիլ լեռներով։
Այս ամռանը հինգ ոչխար Նորվեգիայի տարբեր շրջաններից՝ Հեյդին, Էրիկը, Ֆրիդան, Լարսն ու Կարին, ընտրվել են՝ որպես երկրի «զբոսավար»։ Յուրաքանչյուր ոչխար իր վրա կրում է տեսախցիկ և նկարահանում այն ամենն, ինչ պատահի իր ճամփին՝ քաղաքներ, լողափեր, կանաչ հովիտներ և բարձր լեռներ, իսկ լուսանկարները միանգամից հայտնվում են համացանցում, որոնք կարելի է տեսնել Նորվեգիայի Տուրիզմի խորհրդի՝ սոցիալական ցանցերի էջերում։ Ընտրության չափանիշները, բացի գեղեցիկ մռութից ու լավ բրդից, եղել են վառ անհատականությունն ու հատուկ հայացքը կյանքին։