Նորվեգիան հայտարարել է ամենահետաքրքիր գոռոցի մրցույթ

Նորվեգիայում սկսվել է Էդվարդ Մունկի տարին. միջոցառում` նվիրված հանրահայտ նկարչի 150-րդ ամյակին: Տոնակատարության անցկացման շրջանակներում զբոսաշրջության ազգային խորհուրդը պատրաստել է մրցույթ, որի հաղթողները կստանան ճանապարհորդության տոմս դեպի այդ երկիր:

Visitnorway

Գեղանկարչի ամենահայտնի նկարի` «Գոռոց»-ի` Visitnorway-ի պատվին պատրաստում են կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում է  այն մասին, թե ինչպես են այսօր գոռում Նորվեգիայում: Ակցիային  կարող են միանալ մյուս երկրների բնակիչները ևս: Մասնակիցների կողմից ուղարկված հոլովակներից կպատրաստվի տեսահոլովակ, որն էլ կդառնա «ամենաերկար գոռոցի» տեսահոլովակը: Մրցույթին մասնակել ցանկացողները պետք է իրենց գոռոցի երկու վայրկյանանոց հոլովակ նկարահանեն և ուղարկեն մրցույթի կայք կամ ձայնագրեն հենց ինտերնետային  էջում`  օգտագործելով վեբտեսախցիկը:

Visitnorway

Լավագույն հոլովակների հեղինակներին նաև սպասվում է նվերներ` հինգ նվեր քարտ, որոնց հաշիվը կախված է մասնակիցների քանակից. ինչքան շատ մարդ մասնակցի, այնքան գումարը շատ կլինի: Մրցույթի մասին այլ մանրամասների և նվերների ցանկի մասին ինֆորմացիա կարելի է գտնել կայքում. այդ մասին ասվում է Visitnorway մամուլի հաղորդագրությունում:

You might also like