Ամեն տարի Նորվեգիան Անգլիային տոնածառ է նվիրում։ Սա ամենաջերմ ավանդույթներից մեկն է, որը աշխարհում ինչ-որ տեղ պահպանվում է տասնամյակներ շարունակ։ Ի նշան երախտագիտության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական զինված ուժերի օգնության համար, նորվեգացիները ամեն տարի Լոնդոն են ուղարկում նոյեմբերի վերջին հատված 50-60 տարեկան եղևնի։
Տոնածառը տեղափոխում են ջրային ճանապարհով՝ արդեն ձևավորած նորվեգական ավանդական ոճով և 500 լույսերով, որից հետո այն տեղադրում են մայրաքաղաքի կենտրոնում, որպեսզի լոնդոնցիները և հյուրերը հիանան նրանով ողջ տոների ընթացքում։