Նորվեգիայի հնագույն լեռնադահուկային առողջարանում` Գեյլոյում, փետրվարի 3-ից 5-ը տեղի կունենա յուրահատուկ միջոցառում` The Ice Music Festival-ը: Բոլոր երաժշտական գործիքները, բեմը և փառատոնի անցկացման վայրը պատրաստված կլինեն սառույցից և ձյունից:
«Սառույցի երաժշտական փառատոնը տեղի կունենա յոթերորդ անգամ»,- հայտնում է Նորվեգիայի զբոսաշրջության կենտրոնը: Միջոցառմանը ներկա կլինի աշխարհի լավագույն սառցե երաժիշտներից մեկը` Բիլ Կորվիտցը (USA, Bill Covitz): Տեղի երաժիշտների հետ նա կստեղծի փառատոնային այնպիսի մթնոլորտ, որը ուրիշ ոչ ոք չի կարող:
«Այս տոնը մեծ ճանաչում ունի նաև Նորվեգիայի սահմաններից դուրս: Հյուրերին գրավում է ինչպես էկզոտիկ գաղափարը, որ այդ ամենը պատրաստված է սառույցով, այնպես էլ հայտնի պրոֆեսիոնալ նկարիչների` իրենց յուրահատուկ մասնագիտական փորձի փոխանցելը հանդիսատեսներին»,- հայտնում է the Ice Music Festival նախագծի հեղինակ Իվար Հաուգստադը: