Վարորդներին ամբողջովին կարգելվի մուտք գործել Facebook և այլ սոցիալական ցանցեր: Ամեն տասներորդ նորվեգացի այցելում է Facebook և այլ սոցիալական ցանցեր մեքենա վարելու ընթացքում. ցույց են տալիս հետազոտության վերջին արդյունքները: «Երբ Դուք շարժվում եք 80 կիլոմետր ժամ արագությամբ, մեքենան վարկյանում 22 մետր տարածություն է անցնում: Բայց շատերը նույնիսկ հասցնում են այս ընթացքում հեռախոսով սոցիալական ցանցեր մուտք գործել և հաղորդագրություն կարդալ կամ գրել: Դա խելագարություն է», – կարծում է If Skadeforsikring ապահովագրական ընկերության մամուլի քարտուղար Էլիզաբեթ Վենեսլանը:
Sintef կազմակերպության հետազոտող Դարֆին Մուն զարմացած չէ վիճակագրությունից: «Նույն տարիքային խմբի անցած հետազոտությունները ցույց են տվել, որ հարցվածների 80 տոկոսը խոսում է հեռախոսով և ուղարկում sms հաղորդագրություններ վարելիս: Այն, որ 10 տոկոսը այցելում է սոցիալական ցանցեր, շատ բնական է», – նշում է Մուն: Գործող օրենսդրությունը, որը ընդունվել է 2000 թվականին, արգելում է վարելիս օգտագործել բջջային հեռախոսներ, եթե վարորդը այն վերցնում է ձեռքով:
Բայց վարորդը կարող է հպվել մեքենայի մեջ կայուն տեղադրված հեռախոսի ստեղնաշարին: Այժմ ճանապարհային ոստիկանությունը մտադիր է արգելք մտցնել բջջային հեռախոսների նման կիրառան համար: «Կան մի շարք դժվարություններ այս մեթոդաբանական կարգում, բայց նորարարությունը տարվում է ճիշտ ուղղությամբ:», – նշում է ճանապարհային ոստիկանության ղեկավարներից Ռունար Կարլսենը: