Հաղորդագրությունով շիշը, որը ծովն է նետել 12-ամյա աղջիկը Կորնուոլում (Անգլիա) 20 տարի թափառել է ծովերով մինչև Նորվեգիայի արևմտյան ափ հասնելը: Հաղորդագրությունը ծովից հանել է Սոկնդալի բնակիչ Ջոնի Կուրտ Հոլանդը: Կնոջ հետ ծովափին զբոսնելիս Հոլանդը տեսել է ժայռի մոտ լողացող շիշը, որում եղել է հաղորդագրությունը, որը երկար ճանապարհ է անցել Անգլիայի և Շոտլանդիայի ափերով, այնուհետև՝ Հյուսիսային ծովով:
Նամակում գրված է եղել. «Սիրելի ընկեր: Իմ անունը Լյուսի Էլիոտ է, և ես 12 տարեկան եմ: Ես ծնվել եմ 1982 թվականին և ունեմ շագանակագույն գանգուր մազեր: Խնդրում եմ, գրեք ինձ, երբ ստանաք այս նամակը: Ես ապրում եմ Քովենթրիում, Անգլիայում: Ես ծովն եմ նետել այս նամակը (չի հասկացվում): Այսօր 1994 թվականի սեպտեմբերի 19-ն է: Իմ հասցեն՝ Ֆերրերս Քլոզե, Հյուսիսային Թայլ Հիլլ, Քովենթրի: Ես ունեմ երկու կատու և մեկ եղբայր: Խնդրում եմ, պատասխանեք ինձ: Ձանձրացող տասներկուամյա աղջկանից»:
31-ամյա տիկին Էլիոտը հիանալի հիշում է այդ օրը, երբ ինքը ծովն է նետել նամակով շիշը: Եվ հիմա կինը պատրաստվում է վերադառնալ Կորնուոլ, բայց արդեն որկու երեխաների՝ տասներեքամյա Էդենի և որդու՝ Արչիի հետ, որպեսզի նոր նամակ ուղարկի. հայտնում է The Local-ը: Ով գիտի, գուցե 20 տարի հետո կրկին ինչ-որ մեկը գտնի այս կերպ ուղարկված նամակը: