«Էմիրությունների Մոլլ» առևտրային կենտրոնում գտնվող Սկի-Դուբայ լեռնադահուկային համալիրը բոլորին հրավիրում է Սուրբ Ծննդյան տոնակատարության. հայտնում է Դուբայի զբոսաշրջության վարչության գրասենյակը: Ամբողջ դեկտեմբերին լեռնադահուկային համալիրը իրենցի կներկայացնի հեքիաթային ձմեռային աշխարհ՝ նման Հյուսիսային բևեռին:
Այստեղ կտեղադրվի իրական ամանորյա տոնածառ՝ զարդարված փայլուն լույսերով: Ձյունե այգում կլինեն ձնեմարդեր և տոնական լուսավորություն: Իսկ դեկտեմբերի 14-ին Ձմեռ Պապը կիրականացնի համալիրի փոքրիկ այցելուների ցանկությունները: Ամանորի գլխավոր հրաշագործը փոքրիկներին կսպասի Ձնե քարանձավում ժամը 17-ից 22-ը աշխատանքային օրերին, 10-22-ը՝ հանգստյան օրերին: