Հյուսիսային Կորեան փակվել է զբոսաշրջիկների առջև

2014 թվականի հոկտեմբերի վերջից սկսած Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը անցնում է կամավոր կարանտինի: Երկրի սահմանները պաշտոնապես կփակվեն զբոսաշրջային նպատակով երկիր ժամանած օտարերկրացիների առջև:

Kndr

Այս միջոցները երկրի ղեկավարությունը որոշել է ձեռնարկել, որպեսզի պաշտպանի բնակչությանը Էբոլա վիրուսով վարակվելու պոտենցիալ սպառնալիքից: Չնայած նրան, որ Հյուսիսային Կորեայում այժմ չկա ոչ մի վարակակիր, կառավորությունը որոշել է չսպասել դժբախտությանը և ապահովագրվել՝ փակելով երկրի մուտքը զբոսաշրջիկների առջև: Թե որքան երկար «սանիտարական վարագույրը» կբաժանի երկիրը աշխարհից, դեռ հայտնի չէ:

You might also like