Կիմ Չեն Ինի կառավարությունը գնալով ավելի ռազմատենչ հայտարարություններ է անում՝ միջուկային զենքով սպառնալով ոչ միայն իր մշտական թշնամի Հարավային Կորեային, այլև Չինաստանին և ԱՄՆ-ին: Սակայն Բրիստոլում հիմնված Regent Holidays գործակալությունը, որը հանդիսանում է Բրիտանիայում առաջին գործակալությունը, որը սկսել է տուրեր վաճառել դեպի Հյուսիսային Կորեա, գրանցել է այս երկրի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության զգալի աճ: Դեպի Հյուսիսային Կորեա տուրերի պահանջարկը աճել է 400%-ով:
Ինչպես նշում է ընկերության մարկետինգի գծով տնօրեն Ջիլիան Լինինգը՝ նորություններում երկրի հայտնվելը, անկախ նրանից դա լավ, թե վատ առիթով է, մեծացնում է այդ երկրի հանդեպ հետաքրքրությունը: Ըստ Ջիլիանի՝ այդ մարդկանց մեծամասնությունը երբեք չի եղել Հյուսիսային Կորեայում, բայց լսելով նրա մասին նորություններում և, միգուցե, փնտրելով այն Գուգլի միջոցով, նրանք հետաքրքրվել են կոմունիզմի համաշխարհային վերջին հենարանով և ցանկանում են սեփական աչքերով տեսնել, թե ինչպիսին է այն իրականում. գրում է Daily Telegraf-ը: