Ֆլորիդայի Հայալիա (Hialeah) քաղաքում` Մայամիի մոտ, HiddenArk ընկերությունը իրականացնում է բիբլիական մասշտաբի նախագիծ. այնտեղ կառուցվում է Նոյան Տապանի լիաչափ պատճենը: 152 մետր երկարությամբ կառույցը ծրագրվում է վերածել զբոսաշրջային տեսարժան վայրի` այնտեղ ստեղծելով կենդանաբանական այգի, ախոռ, սրճարան և այգի: Ինչպես հայտնում է Look at Me-ն` շինարարության կեսն ավարտված է:
Շուտով տապանում կտեղադրվի վեբ-տեսախցիկներ, որպեսզի համացանցից օգտվողները կարողանան հետևել շինարարության ավարտին և տապանում կենդանիների բնակեցմանը: Նոյան տապանի հեղինակները կոչ են անում մարդկանց մտածել մոլորակի հանդեպ իրենց վերաբերմունքի և շրջակա միջավայրը պահպանելու անհրաժեշտության մասին: