«Նոյան տապանը» մտադիր են նավարկության ուղարկել Ատլանտյան օվկիանոսով

«Նոյան տապանի» կրկնօրինակը կարող է մեկնել նավարկության Ատլանտյան օվկիանոսով Նիդեռլանդներից դեպի Բրազիլիա։ Այդ մասին հայտնում է  Fox News-ը։

Այժմ նավը, որը կառուցել է հոլանդացի Յոհան Հեյբերսը (Johan Huibers), խարսխված է Դորդրեխտում՝ Ամստերդամից  100 կիլոմետր դեպի հարավ։ Ամեն օր տապան, որը իրենից ներկայացնում է ժամանցային կենտրոն, այցելում է շուրջ երեք հազար մարդ։ Նշվում է, որ նրա տեղափոխումը Բրազիլիա կարժենա 1,5 միլիոն դոլար։ maxresdefaultՀեյբերսը որոշել է կառուցել տապանի կրկնօրինակը 1992 թվականին։ Նավը կառուցվել է գետային Սխագեն նավահանգստում՝ հոլանդական մայրաքաղաքից 30 կիլոմետր դեպի հյուսիս։ Աշխատանքները տևել են չորս տարի։ Դրանցի հետո այն տեղափոխել են Դորդրեխտ։ Տապանի երկարությունը 125 մետր է, լայնությունը՝  29 մետր, բարձրությունը՝ 23 մետր։

Նշվում է նաև, որ նավը կարող է տեղավորել մինչև հինգ հազար մարդ։

Noah's Ark. Netherlands, Dordrecht.

You might also like