Լեռնային Ղարաբաղը գրանցել է զբոսաշրջության 33-տոկոսանոց աճ

ArtsakhԴեկտեմբերի կեսերին Լեռնային Ղարաբաղ է այցելել տասնգհինգ հազարերորդ զբոսաշրջիկը՝  2012 թվականի սկզբից հաշված։ Պարզվել է, որ նա  Ավստրալիայի քաղաքացի է: Հանրապետության ԱԳՆ-ի տվյալներով՝ օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը  ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ամիսներին աճել է 33%-ով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ։ Լեռնային Ղարաբաղը վաղուց գրանցում է զբոսաշրջային հոսքի աճ  (2008 թվականին այն կազմել է  15%)։ ճանապարհորդության համար լավագույն շրջանը այստեղ մայիսից հոկտեմբեր ամիսներն են։ Իսկ ամենաայցելվող վայրերը պատմական և ճարտարապետական հուշարձանները և վանական համալիրները՝ Ամարաս  (IV-XIX դար),Դադիվանք (Խութավանք, IV-XIIIդար), Գանձասար  (XIIIդար), ինչպես նաև՝ Ազոխի քարանձավ՝ հնագույն մշակույթի հետքերով։

DadivankԲացի այդ, երկիրը գրավում է զբոսաշրջիկներին գեղեցիկ բնապատկերներով։ Տարիներ շարունակ Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախը), ըստ էության, հասավ անկախության և ունի իր կառավարությունը, բանակը և օտարերկրացիների մուտքի ու ելքի կանոնները։ Միակ ճանապարհը դեպի ԼՂՀ անցնում է Հայաստանով։  Օտարերկրյա քաղաքացիների մուտքը իրականացվում է միջազգային անձնագրով կամ դրան փոխարինող այլ փաստաթղթով։ Ռուսաստանի քաղաքացիներին վիզա հարկավոր չէ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպվում են հենց մուտքի պահին։ Միակ խնդիրը հետագայում Ադրբեջան այցելելն է։

Նյութը՝ Travel.ru-ի

Թարգմանությունը՝ Travelnews.am-ի, լուսանկարը՝ Ռասսել Փոլարդ:

You might also like