Nintendo-ն թեմատիկ սրճարան կբացի Ճապոնիայում

Այն ժամանակ, երբ անհավանական տարածում գտած Pokemon Go խաղը հրավիրում է բոլորին խորասուզվել վիրտուալ աշխարհում, ճապոնական   Nintendo ընկերությունը առաջարկում է նրանց հանդիպել իրականում և ժամանակ անցկացնել թեմատիկ սրճարանում։

homepage-kirby-cafe

Անսովոր հաստատությունը, որը նվիրված է  կուլտային Kirby վիդեոխաղերի շարքին, կբացի իր դռները Օսակայում, Տոկիոյում և Նագոյայում արդեն այս տարվա օգոստոսին։ Այցելուները կարող են ոչ միայն վայելել համեղ ուտեստներ և խմիչքներ, այլև՝ դրանց օրիգինալ տեսքը․ մատուցված բոլոր ուտեստները կլինեն փոքրիկ վարդագույն Կիրբի գնդակների տեսքով, ով   Nintendo-ի համանուն խաղի գլխավոր հերոսն է։ Ի դեպ, Նագոյայում գտնվող հաստատությունը ոչ թե ռեստորան է, այլ՝ հուշանվերների խանութ, որն առաջարկում է Կիրբիի ամենատարբեր օբյեկտներ։

kirbycafe.0.0

Հարկ է նշել, որ Ճապոնիան իրավամբ համարվում է իդեալական տուրիստական ուղղություն անիմացիայի, վիրտուալ իրականության և տեխնիկական առաջընթացի  բոլոր սիրահարների համար։ 2016 թվականի ապրիլին Տոկիայում բացվել է թանգարան՝ նվիրված Սնուպի շանը՝ Peanuts կոմիքսների շարքի հայտնի հերոսին։

You might also like