Նյու Յորքի պաշտոնական զբոսաշրջային խորհրդանիշ են դարձել նինձյա-կրիաները

Նյու Յորքի պաշտոնական զբոսաշրջային խորհրդանիշը 2016 թվականին դարձել են համաշխարհային ճանաչում ունեցող  «Նինձյա-կրիաներ» մուլտֆիլմի հերոսները։

 «Դուք նրանց կտեսնեք օդանավակայաններում, դուք նրանց կտեսնեք տաքսի ավտոմեքենաների հետնամասում, թանգարաններում։ Նրանք բառացիորեն կդառնան ձեր էքսկուրսավարները», -լրագրողներին պատմել է Ֆրեդ Դիքսոնը՝ NYC & Company ընկերության ղեկավարը, որը զբաղվում է քաղաքում տուրիզմի զարգացմամբ․ հայտնում է  «ՏԱՍՍ»-ը։ Ընկերությունը մտադիր է նրանց պատկերներով ցուցանակներ ամրացնել ինչպես Նյու Յորքում, այնպես էլ՝ երկրի այլ քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում (Կալիֆորնիա), Չիկագոյում (Իլինոյս), Բոստոնում (Մասաչուսեթս), Մայամիում (Ֆլորիդաа) և Դալլասում (Տեխաս)։
Ninja Turtles have become official tourist symbol of New YorkՆյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն նշել է, որ դեպի քաղաք զբոսաշրջիկներին գրավելու համար նինձյա-կրիաներին օգտագործելը հրաշալի գաղափար է։

NYC & Company-ն ամեն տարի իրականացնում է գովազդային արշավներ  սկսած  2009 թվականից։ Ամեն անգամ դրանք հիմնված են ինչ-որ հայտնի կերպարների վրա։ Նինձյա մուտանտները դարձել են այդ շարքում ութերորդը։

You might also like