Համացանցում հայտնվել է ամերիկյան բյուջետային Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռներից մեկի ներկման տեսանյութը։ Խոսքը «Բոինգ 737»-ի մասին է։ Ամբողջ իննօրյա աշխատանքային գործընթացը տեսանյութում զբաղեցրել է ընդամենը երկու րոպե ժամանակ։ Նշվում է, որ աշխատանքներին մասնակցել է 45 մարդ, ովքեր կիրառել են 212 լիտր տասը տարբեր գույների ներկեր։Սկզբում ինքնաթիռն ամբողջությամբ ներկել են սպիտակ գույն։ Չորանալուց հետո աշխատողները ինքնաթիռի վրա սոսնձել են կպչուն ժապավեն և ցուցանակներ՝ նկարի տեղը որոշելու համար։
Նշվում է նաև, որ որոշ դետալներ նկարվել են ձեռքով։ Տեսանյութի հեղինակները պնդում են, որ աշխատանքը կատարվել է առանց ընդմիջումների՝ օրը 24 ժամ։ Ի դեպ, որպեսզի ներկը հարթ նստի, այն ներկել են երեք շերտով։