Պերուի մայրաքաղաքում ամենատարօրինակ էքսկուրսիաներից մեկը գիշերային զբոսանքն է պատմական գերեզմանոցում, որը տեղակայված է քաղաքի կենտրոնում: Շիրիմները և դամբարանները, որոնք բացվել են 1808 թ-ից Պերուի փոխարքա Ֆերնանդո Աբասկալեմի կողմից արտացոլում են երկրի ողջ պատմությունը: Ընդհանուր առմամբ այդ տարածքում կան 940 քանդակ: Շիրմաքարերի մեջ է ընդգրկված Մատիաս Մաեստրո (Matias Maestro) քահանայի շիրիմը, որի անունով էլ կոչվում է գերեզմանատունը. հայտնում է BuenoLatina.ru:
Զբոսաշրջային ծրագիրը լեգենդար գերեզմանատնով մեկնարկել է տասը տարի առաջ, բայց այն ժամանակ շատ քիչ մարդիկ էին մասնակցում: Այժմ գիշերային զբոսանքները հասանելի կլինեն հինգշաբթի և շաբաթ օրերին և ընդգրկում են բազմաթիվ խմբեր: Լիմայի զբոսաշրջային ադմինիստրացիան վստահեցնում է, որ այդ էքսկուրսիաները շատ զբոսաշրջիկների կհետաքրքրի ապագայում: Հնարավոր է, որ նրանք այնքան էլ ինֆորմացված չեն այս ծրագրի մասին:
Զբոսաշրջիկներին ավելի շատ գրավող վայրերից մեկը պոետ Խոսե Սանտոս Չոկանոյի (Jose Santos Chocano) տապանաքարն է, «Ամերիկայի երգիչ», ով կտակում գրել է, որ իրեն թաղեն մեկ քառակուսի մետր տարածք ունեցող ուղղահայաց դիրք ունեցող գերեզմանոցում: Դագաղը դրվել է կանգնեցված վիճակում, իսկ տապանաքարի վրա գրվել է իր մի հատված բանաստեղծություններից: Բանաստեղծության մեջ ասվում է. «Այս քառակուսի մետրը ես փնտրել եմ երկրի վրա, վաղ թե ուշ դա կլինի իմը… Ես էլ ոչինչ չեմ փնտրում, բացի այդ քառակուսի մետրից, որտեղ մի օր նրանք ինձ կթաղեն կանգնած վիճակում»:
Գերեզմանոցներից յուրաքանչյուրն ունի իր յուրօրինակ ոչ պակաս հետաքրքիր պատմությունը, իսկ շատ քանդակներ և տապանաքարեր, օրինակ, կառուցված են հանրահայտ կարրարական մարմարից, որն էլ համարվում է արվեստի գործ: Յուրաքանչյուր խմբի ուղեկցում է գիդը ով պատմում է մահացած անհատների ճակատագրերի մասին, որոնք թաղված են այդ գերեզմանատուն-թանգարանում, որն էլ համարվում է ազգային պատմական հուշարձան:
Տուրերը ունեն տարբեր թեմատիկաներ, որոնց թվում են սերը, հայրենասիրությունը, մահը և այլն: Ինչպես նշում է ադմինիստրացիան` հանրությանը առավել հաճախ հետաքրքրում է մահվան թեման, որը անցկացվում է նոյեմբեր ամսին և սիրո թեման` փետրվար ամսին: