Աշխարհի խոշորագույն ակվարիումներից մեկը, որը գտնվում է Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքի Dubai Mall առևտրի կենտրոնում, առաջարկում է նոր ծառայություն` գիշերային սաֆարի: Այսպիսի էքսկուրսիաները հասանելի կլինեն մինչև փետրվարի վերջ:
Բոլոր այցելուները կարող են սուզվել գիշերային ստորջրյա ջունգլիների աշխարհ և հիանալ կենդանիներով իրենց հիմնական բնակավայրում: Հյուրերին կուղեկցեն փորձառու գիդերը, ովքեր կառաջարկեն նոր ուղիներ և կցուցադրեն, թե ինչպես է պետք կերակրել կենդանիներին:
Դուբայի ակվարիումը ունի աշխարհում ամենամեծ դիտարկման վահանակը և 33 հազար ծովային կենդանիներից կազմված հավաքածու: Ստորջրյա գազանանոցը, որը գտնվում է ակվարիումի վերևի` երկրորդ հարկում, ներկայացնում է մի շարք բնական տարածքներ, այդ թվում` արևադարձային անտառ, քարքարոտ ծովափ և օվկիանոս:
Գազանանոցի բնակիչների թվում են պինգվինները, հսկա ծովախեցգետինները, ջրային առնետները, լոքոները, ձկներ և այլ կենդանիներ: Իսկ վերջերս ակվիարիումի բնակիչների թիվը համալրվել է հսկա պիտոնով, ամազոնյան վիշապօձով, մադագասկարյան գեկոններով, չինական ջրային վիշապներով և իգուանաներով:
Ակվարիումի և ստորջրյա գազանանոցի տոմսի արժեքը 50 դիրհամ է (14 դոլար):