Պրահայում կանցկացվի հյուրանոցների գիշեր
Հյուրանոցների գիշերվա այցելուները կարող են շրջել հյուրանոցներով և տեսնել, թե ինչպես են աշխատում հյուրանոցների աշխատակիցները, ինչպես նաև՝ լինել այնպիսի վայրերում, որտեղ, սովորաբար, հյուրերի մուտքն արգելված է
Հունվարի 26-27-ին Պրահայում կանցկացվի անսովոր ակցիա՝ Հյուրանոցների գիշեր։ Այդ օրերին չեխական մայրաքաղաքի հյուրանոցները բոլոր ցանկացողների առջև կբացեն իրենց «հետկուլիսային աշխարհը»։
Պրահայի Հյուրանոցների գիշերվան կմասնակեն քաղաքի 65 ամենայուրօրինակ և շքեղ հյուրանոցները։ Ինչպես հայտնում է iLoveCz.ru-ն՝ Հյուրանոցների գիշերվա այցելուները կարող են շրջել հյուրանոցներով և տեսնել, թե ինչպես են աշխատում հյուրանոցների աշխատակիցները, ինչպես նաև՝ լինել այնպիսի վայրերում, որտեղ, սովորաբար, հյուրերի մուտքն արգելված է։
Մասնակից հյուրանոցների ռեստորանները կպատրաստեն հատուկ ճաշացանկ։ Իրենց դռները կբացեն նաև հյուրանոցային սպա կենտրոնները, լողավազանները և ֆիթնես սրահները։
Հյուրանոցների գիշերվա շրջանակներում զբոսաշրջիկները կարող են բնակվել Չեխիայի լավագույն հյուրանոցներում օրական ընդամենը 777 կրոնով (30,5 եվրո)։ Հյուրանոցների գիշերվա ամբողջական ծրագիրը և ակցիային մասնակից հյուրանոցների ցանկը կարող եք տեսնել միջոցառման կայքում։