Որտե՞ղ են հանգստանում համաշխարհային աստղերը. Նիկոլ Քիդման

Հայտնիները իրականում այնպիսին են, ինչպես մենք: Նրանք էլ կարիք ունեն հանգստանալու, դիմակները մի կողմ դնելու և իրենց թույլ զգալու: Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց հարազատների հետ մեկնում են հանգստի՝ ընտրելով լավագույն հանգստավայրերը: Եվ նրանք հաստատ գիտեն, թե ինչ ասել է որակյալ սպասարկում: Անկեղծ ասած, հայտնիների հանգստավայրերը բոլորի գրպանին չէ, որ հարմար են: Բայց, պարտադիր էլ չէ տեղավորվել հինգաստղանի հյուրանոցում կամ պատվիրել անհատական սպասավոր: Նույնիսկ Բահամյան կղզիներ հնարավոր է մեկնել համեմատաբար համեստ բյուջեով և, միևնույն ժամանակ, զգալ այն, ինչ զգում են հայտնի քաղաքական գործիչները և քմահաճ հոլիվուդյան աստղերը:

Bora Bora

Նիկոլ Քիդման – Բորա Բորա

Bora Bora

Նիկոլը և իր ամուսին Կիթ Ուրբանը առօրյաից փախչում են Բորա Բորա կղզի, որը համարվում է հողմհակառակ քամուց պաշտպանված Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիներից մեկը: Աստղային զույգը հանգստի համար ընտրում է St Regis Bora Bora Resort-ը, որը կղզու ամենաշքեղ հյուրանոցն է համարվում: Յուրաքանչյուր բունգալոյի արժեքը, որոնց մեծ մասը գտնվում է ծովում, կազմում է մոտավորապես 1 միլիոն դոլար:

You might also like