Նիկարագուային պատկանող Իսլա-Գրանդե-դել-Մաիս (Բիգ Կորն) և Իսլա-Պեկանյա-դել-Մաիս (Լիտլ-Կորն) կղզիները հոկտեմբերի 16-ից պաշտոնապես դարձել են երկրի զբոսաշրջային ժառանգություն: Նմանատիպ կարգավիճակը թույլ կտա ընդլայնել առկա ժամանցի ենթակառուցվածքը, կառուցել նոր հյուրանոցներ, բարելավել ճանապարհները և կղզիները դարձնել առավել պահանջված զբոսաշրջիկների կողմից:
10 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Իսլա-Գրանդե-դել-Մաիս (Isla Grande del Maíz, Big Corn Island) և 15 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող, ընդամենը 3 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Իսլա-Պեկանյա-դել-Մաիս (Pequeña Isla del Maíz, Little Corn Island) կղզիները Կարիբյան ծովի հարավ-արևմուտքում են գտնվում: Մոտակա նավահանգիստը Բլուֆիլդսն է, որը գտնվում է 80 կմ հեռավորության վրա՝ հարավ-արևմուտքում:
Մեծ կղզի հասնելու համար պետք է օգտվել օդային ճանապարհից. Մանագուայի օդանավակայանից այդտեղ ամեն օր թռչում են փոքրիկ ինքնաթիռներ, իսկ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հարևան կղզի կօգնեն հասնել նավակները և լաստանավերը. հայտնում է BuenoLatina.ru-ն: Արդեն այժմ արշիպելագ է այցելում տարեկան մոտավորապես 30 հազար զբոսաշրջիկ, որոնց գրավում է հիասքանչ լողափերը, ինչպես նաև՝ բազմաթիվ հնարավորություններ ջրային սպորտով զբաղվելու համար, իսկ առաջին հերթին՝ դայվինգով և սնորկելինգով: