Աշխարհի ամենահայտնի ջրվեժների համալիրը, որը գտնվում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին, այժմ մութն ընկնելուն պես առաջարկում է զբոսաշրջիկներին տպավորիչ լուսային շոու։ Նիագարայի ջրվեժը ստացել է լուսավորման յուրօրինակ համակարգը Philips Lighting ընկերությունից, որը թույլ է տալիս 50 մետր բարձրությունից հոսող ջրային հոսքի վրա ստեղծել զարմանահրաշ լուսային բեմադրություններ։
Լուսավորման մոդեռնիզացիայի նախագծի շրջանակներում Նիագարայի վրա տեղադրվել է 1400 լուսադիոդային լուսարձակներ, որոնք համախմբված են 350 վերահսկման գոտիներում․ հայտնում է Philips ընկերության մամուլի ծառայությունը։ Լուսավորման երկու վահանակները կարող են ստեղծել զանազան լուսային էֆեկտներ՝ արևածագ և մայրամուտ, հյուսիսափայլ և այլն։ Լուսային ներկայացումը ընդգծում է ջրային հոսքի հզորությունն ու վեհությունը։