Եգիպտոսը նորեկ-ճանապարհորդների համար. մի քանի խորհուրդներ

Եգիպտոսը վերջին տարիներին զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող երկիրներից մեկն է:  Այս զարմանահրաշ  երկիրը այցելելուց առաջ չէր խանգարի կարդալ  մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչ յուրահատկություններ ունի այն զբոսաշրջիկների համար և ինչպես վարվել, որպեսզի արձակուրդն անցնի առանց միջադեպերի Ձեր և հյուընկալողների համար:

  •  Հյուրանոցից քաղաք դուրս գնալիս համարի բանալին մի պահեք ձեզ մոտ, թողեք ընդունարանում:
  •  Արևայրուք  մի ընդունեք լողափում առանց լողազգեստի, այսինքն թոփ- լեսս, դա արգելվում է (դրա համար ձերբակալում են):

  •  Այս կետը վերաբերվում է ավելի շատ կանանց, քան տղամարդկանց: Փողոց դուրս գալիս  հագնվեք ինչքան հնարավոր է համեստ, հագուստը պետք է լինի ավելի փակ:
  • Եգիպտացիները մարդկանց ողջունում են ձեռք սեղմելով, այնպես որ մի թողեք նրանց հպվել ձեզ կամ շոյել ձեր բաց մարմինը (մեջքին, ձեռքերին):

  •  Եգիպտոսում  նարգիլե ծխելը չի արգելվում,  այնպես որ դրանից կարելի է օգտվել ամենուր, որտեղ որ հարմար Է:
  •  Եգիպտոսում տեսախցիկով կամ լուսանկարչական ապարատով նկարել կարելի է, բայց Ղուրանում (եգիպտացիների սրբազան գրքում) արգելվում է մարդկանց պատկերները, այնպես որ փողոցում մարդկանցից նախօրոք թույլտվություն պետք է վերցնել: Չնայած խանութներով անցնելուց ավելի լավ է թաքցնել տեսախցիկը կամ ընդհանրապես չվերցնել, քանի որ տեսախցիկը համարվում է հարստության նշան և խանութում ապրանքի գները կբարձրացնեն:

  •  Սրճարանում և ռեստորանում դուք թողնում եք լավ թեյավճար, և ձեզ սպասարկում են ինչպես հարկն է. դա միայն սկզբից: Եգիպտացիները շատ դեպքերում դժգոհ են լինում իրենց թեյավճարներից, այնպես որ տվեք մոտավորապես 30 պիաստր կամ ֆունտ. այդքանը բավական է:
  •  Գնալով տուն զբոսաշրջիկները միշտ գնում են հուշանվերներ: Նոր երկրից նոր իրեր գնելիս նայեք արժեքին. եթե այն գրված է,  ապա սակարկելը անօգուտ է, իսկ եթե չկա, ուրեմն կարող եք ապրանքի գինը իջեցնել 10-30%-ով:

 

You might also like