Էքստրեմալ հանգիստը շատ զբոսաշրջիկների մոտ ասոցացվում է ակտիվ ֆիզիկական աշխատանք պահանջող գործողությունների հետ: Սակայն մարշմելոուի տաք հատիկներով պիկնիկը նույնպես կարող է հետաքրքրել էքստրիմի սիրահարներին:
Ալպինիստ և հրաբխագետ Սայմոն Թյորները այցելել է Խաղաղ օվկիանոսի Ամբրիմ կղզի, որպեսզի պիկնիկ կազմակերպի հրաբխային լավայի ակտիվ լճի եզրին: Լճի ջերմաստիճանը կազմում է 1100 աստիճան Ցելսիուս:
Վայելելով իր հետ տարած սառը գարեջուրը՝ նորզելանդացին զեֆիր է տապակել: Սակայն, չնայած հաճելի ժամանցին, Թյորները հիշեցրել է բոլոր նրանց, ովքեր կցանկանան կրկնել իր փորձը, որ իր գործողությունները անվտանգ չեն: