Ինչպես գրում է New York Times-ը՝ ի պատիվ «Հոբբիթ. Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Նոր Զելանդիայի մայրաքաղաքը նոր անուն կստանա: Վելինգտոնը, որտեղ անցկացվում են նկարահանումները, կանվանակոչվի «Միջերկրի մեջտեղում»-ի անգլերեն տարբերակով՝ «Middle of Middle-earth»: Հենց այս անվան տակ էլ կաշխատեն տեղական ԶԼՄ-ները և փոստային ծառայությունները: Պրեմիերայից առաջ աճել է նաև Հոբբիթոնի ժողովրդականությունը՝ վայրի, որտեղ տեղի են ունեցել ֆիլմի նկարահանումները՝ Տոլկիենի գրքի հիման վրա: Մատամատա փոքրիկ քաղաքի մոտ կառուցված Հոբբիթների գյուղ են գալիս օրական շուրջ 400 մարդ: