Նոր Զելանդիա․ «Մատանիների տիրակալի» հրաբուխը արթնանում է

Նորզելանդական իշխանությունները զգուշացնում են զբոսաշրջիկներին Ռուապեհու հրաբուխին մոտենալու վտանգների մասին, որը արշիպելագի ամենաբարձր կետն է․ ժայթքումը կարող է սկսվել ցանկացած պահի։
Ինչպես հայտնում է The Sun-ը՝ ջերմաստիճանը Ռուապեհուում, որը Ճակատագրական լեռան դերն է կատարել  «Մատնիների տիրակալը» ֆիլմում, կրկնակի ավելացել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ 25С-ից հասնելով  45С-ի։ aerial_view_of_tongariro_alpine_crossing_2Նաև գրանցվել է հրաբխի խառնարանից մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի արտանետումներ, որը վերջին անգամ բռնկվել է վեց տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ ստացված տվյալները խոսում են ժայթքման մեծ հավանականության մասին։

You might also like